Media/Մամուլ News/Նորություններ

Սուրբ Սարգսի տոնին նվիրված օրհնության ծիսակատարություն

Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 8-ին , այդ օրը հիշատակվում է նաև նրա որդու` Մարտիրոսի և 14 զինվորների տոն:Հայ Առաքելական եկեղեցու կողմից այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:Սուրբ Սարգսի տոնի անբաժանալի մասն է աղի բլիթի արարողությունը: Աբովյանի թիվ…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Անցկացվեց hայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործող Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստ

Փետրվարի 7-ին Երևանում անցկացվեց hայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործող Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը: Նիստին մասնակցեցին համայնքների, մարզպետարանների, գործընկեր կազմակերպությունների, ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներ դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորությամբ: Հայաստանի համայնքների միության շրջանակներում 2010 թվականից գործում է «Ֆրանսիա» խումբը, որը ձևավորվել էր 2010թ հոկտեմբերին Երևանում անցկացված  հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 1-ին համաժողովի հանձնարարականով։ Խմբի անդամներն են շուրջ 30 համագործակցություններ ներկայացնող այն համայնքներն ու մարզերը, որոնք գործընկերային կապեր ունեն ֆրանսիական տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Խումբը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում համակարգում է գործնկերների համատեղ…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվում 105 սուբվենցիոն հայտ

2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվում է՝ զուգորդվելով մշակույթի տների կառուցմամբ ու թափ հաղորդելով արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կառուցմանը։  Նշենք, որ համաֆինանսավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն իսկ նախատեսված են համայնքների սեփական բյուջեներում, իսկ Կառավարությունն իր մասով պատրաստ է ֆինանսավորելու սահմանված չափորոշիչներին համապատասխանող բացառապես բոլոր ծրագրերը, որոնք կստացվեն մեր մարզերից ու համայնքներից։  Այսպիսով, Կոտայքի մարզպետը անց է կացրել ամփոփիչ խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են 2020 թվականին Կոտայքի մարզից ՀՀ Կառավարություն ներկայացվող սուբվենցիոն հայտերը, մասնավորապես, • 2020 թվականի ընթացքում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի միջոցով նախատեսվում է կառուցել 4…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Աշխատանքային հանդիպում ՀՀ ՃՈ Կոտայքի մարզի վարչական կազմի հետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել ՀՀ ՃՈ Կոտայքի մարզի վարչական տարածքը սպասարկող ղեկավար աշխատակազմի հետ. Քիչ առաջ աշխատանքային հանդիպում ունեցա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի մարզի վարչական տարածքը սպասարկող Երկրորդ սպայական գումարտակի երրորդ սպայական վաշտի հրամանատար փոխգնդապետ Ա.Պետրոսյանի, Երրորդ սպայական վաշտի առաջին սպայական դասակի հրամանատար մայոր Տ. Քոթանջյանի, Երրորդ սպայական վաշտի երկրորդ սպայական դասակի հրամանատար մայոր Ս. Բագրատյանի հետ, հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը: Օրակարգում հետևյալ հարցերն էին՝ 1. Մ4 մայրուղու ծառայության իրականացման և անվտանգ երթևեկության խնդիրները 2. Հրազդանի Միկրոշրջան թաղամասում անկանոն կայանումներն…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Գեղաշենում տեղի ունեցավ Կոտայքի մարզի ձմեռային վոլեյբոլի առաջնություն

Վոլեյբոլը բավականին մասսայական սպորտաձև է ։Բացի հիմնական ձևից այն ունի տարատեսակներ՝ ծովափնյա, ձմեռային և այլն ։ Գեղաշենում տեղի ունեցավ Կոտայքի մարզի Ձյան վոլեյբոլի 2020թվականի , մինչև 2004թվականը ծնված տղաների առաջնություն, որտեղ մրցում էին Աբովյան քաղաքի թիվ 10 և 11 դպրոցի , Գողթի 1և 2 , Ակունքի , Եղվարդի 1 և 2 , Գեղաշենի և Արամուսի թիմերը ։ Մասնակից 9 թիմերի միջև տեղի ունեցավ լարված և դիտարժան պայքար։Կոտայքի մարզի 2020 թվ. Ձյան վոլեյբոլի առաջնության հաղթող ճանաչվեց Աբովյանի Վ . Համբարձումյանի անվան թիվ 10 -րդ դպրոցի թիմը , 2 -րդ տեղը գրավեց…

Read More
News/Նորություններ

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ 《ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ》ԱԴԱՄԱՆԴԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ.

Գործարանի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ այլք. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև 100 մլն դոլարի: #Լրաhavaq

Read More
News/Նորություններ

Ցուցադրվելու են մարզի 26 գեղանկարիչների թվով 63 ստեղծագործություններ

Բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը և ավելի սիրեն այն: Աբովյանի պետական քոլեջի ցուցասրահում այսօր կայացավ Կոտայքի մարզի գեղանկարիչների ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել էր Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը : Ներկայացված էին երեք սերնդի տաղանդավոր նկարիչների շուրջ 63 աշխատանքներ։ Ցուցահանդեսի բացմանն իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւ մշակույթի ու սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը։ Գեղեցիկ կատարմամբ ներկաներին ողջունեցին ” Մեղեդի ” լարային քառյակի երաժիշտները ։ Մարզպետը բոլոր մասնակիցներին շնորհեց պատվոգրեր, գրքույկներ և նվերներ ։ Ցուցասրահում…

Read More
News/Նորություններ

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԷՐ

Աբովյանի Սևան փողոցում կառուցվող պուրակում իրականացվում է ծառատունկ։Դեռևս տարեսկզբին Աբովյան համայնքի ղեկավարի որոշմամբ Սևանի 4/2, 4/3, 4/4 և 4/5 բնակելի շենքերի տարածքում սկսվեց կառուցվել նոր խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ և զբոսայգի: Նախկինում համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքը ցանկապատված էր տարբեր բնակիչների կողմից և մեղմ ասած աղբավայրի էր վերածվել։ Տարեսկզբին տարածքը մաքրվեց և կառուցապատման աշխատանքներ սկսվեցին։Աբովյանի համայնքապետարանը պուրակի կանաչապատման նպատակով ձեռք է բերել 120 հատ Թույա, 60 հատ Ակացիա, 4 հատ Եղևնի և 800 հատ Սամշիտ բուսատեսակ և ծառ։Պուրակում ակտիվ ծառատնկման աշխատանքներ են իրականացվում, որին ի դեպ մասնակցում են հատկապես փոքրիկները։Աբովյան համայնքի ղեկավար Վահագն…

Read More
News/Նորություններ

Պատրաստված է Հայաստանում՝ իտալական դիզայնով. Կոտայքի մարզում բացվեց կերամիկական սպասքի գործարան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ կարտադրվի կերամիկական սպասք ու կարտահանվի ԱՄՆ ու Եվրոպա՝ «Պատրաստված է Հայաստանում, դիզայնը՝ Իտալիայում» մակնշմամբ: «Ցերամիսիա» գործարանը աշխատատեղ կստեղծի 500-1000 հայաստանցու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և իտալական Italian Stoneware հոլդինգի համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնված գործարանի բացման արարողությունը կայացավ նոյեմբերի 7-ին, որին մասնակցեց ու արտադրանքին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր գործարանը սկսում է աշխատել 35 պատրաստված մասնագետներով, որոնք որակավորում են ստացել իտալական տարբեր գործարաններում: Մեր պլաններով աշխատակիցների թիվը հունվար-փետրվար ամիսներին պետք է հասցնենք 300-500-ի:  Բոլոր աշխատակիցները պետք է որակավորում անցնեն իտալական գործարաններում»,-ասաց…

Read More