Media/Մամուլ News/Նորություններ

Հպարտ ենք, որովհետև եռագույն ունենք

Այսօր ևս մեկ անգամ հայն ապացուցեց ,որ ինքն արժանի է իր անվանը . ՀԱՅ ֊ Հպարտ , Անկոտրում , Յավիտենական… Հպարտ ենք ,որովհետև եռագույն ունենք։ Անկոտրում ենք , որովհետև երկնքնում սավառնող արծիվներ ու երկրի վրա ամուր կանգնած առյուծներ ունենք։ Յավիտենական ենք , որովհետև խաչ ունենք ու այգիներում արևի մաքուր ճաճանչների ներքո ՝ աճող ծիրան ունենք։ Այդ փոքրիկ պտուղը ՝ վառվող կրակների միջից հառնող փյունիկի նման չճզմվեց , այլ միախմբվեց սփյուռքում ապրող հայությանը և ապացուցեց , որ չկա հայրենիք ,սփյուռք ,այլ կա հայություն ու միասնություն։ Երբ հայն է ուզում ՝ ծիրանը…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Վարդավառ է, վարդավառ է, Վարդավա՜ռ…

Վարդավառը հայկական ավանդական Հինգ տոների շարքում ամենասիրվածն է։ Վարդավառն ավելի շատ համարվում է երիտասարդների և մանուկների տոն ։Այն հենց այդպես էլ անվանում են «ջրոցի խաղալ» , այսինքն ՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին… Այս ծիսակատարությունը դեռ հնուց է ընդունված ։Տոնի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է, մաքրագործումը ՝ դրսևորված ջրցանությամբ։Քանի որ “վարդավառ “բառը կապում են վարդ արմատին, այդ օրը ընդունված է միմյանց վարդեր նվիրել։ Վարդեր նվիրելով և վարդաջուր ցողելով սեր սփռել ամենուրեք։Վարդավառը ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու խորհուրդն ունի ։Ամեն տարի հայ ժողովուրդը եկեղեցիներում տոնում է Վարդավառը`Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության…

Read More
News/Նորություններ

ՍԵՎԱՆԻ ԱՅԳՈՒ ԲԱՑՈՒՄԸ

Հուլիսի 3-ին կայացավ Աբովյան համայնքի Սևանի փողոցի զբոսայգու բացման արարողությունը:Երկրում տիրող սահմանափակումների պատճառով բացման արարողությունն ընթացավ առանց տոնական միջոցառման, սակայն տոնական տրամադրությամբ, քանի որ համայնքում ավելացավ ևս մեկ կանաչ գոտի:Հիշեցնենք, որ նախկինում Սևանի 4/2, 4/3, 4/4 և 4/5 բնակելի շենքերի տարածքում զավթած անմշակ հողակտորներ էին և տարածքի փոքրիկները փողոցում էին խաղում: Համայնքի ղեկավարը դեռևս անցյալ տարվա փետրվար ամսին հայտնեց իր նախաձեռնության մասին և ահա խաղահրապարակը, վոլեյբոլի դաշտը, զբոսայգին հանձնվեց շահագործման:Հետաքրքրական է, որ զբոսայգում սոցիալական բնույթի վահանակներ են փակցված ոչ միայն մաքրությունը պահպանելու, այլև մեծերին հարգելու և ընտանիքը սիրելու վերաբերյալ:Սիրելի՛ աբովյանցիներ,…

Read More
News/Նորություններ

Աբովյան համայնքին պատճառվել է 453.949.600 ՀՀ դրամի վնաս

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ․ դեկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ, որով հետագա նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքին պատկանող 5,9 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը 2011թ․ սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանումում գրանցվել է որպես Աբովյան համայնքի սեփականություն՝ «բնակավայրերի հասարակական կառուցապատման» նպատակային նշանակությամբ։ Հետագայում հողատարածքում կատարվել է պարսպապատում,…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Մարզում ծավալուն գործեր են կատարվել

Մայիսի 1-ը աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Աշխատանքի և Աշխատավորների համերաշխության միջազգային տոնը։ 19-րդ դարի կեսերին՝ աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային ռեժիմի անցումն էր, պահանջով՝ 1856 թվականին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները:Հետագայում էլ, այլ երկրների աշխատավորներ միացան այդ տոնին։ Այդ թվում նաև Հայաստանը՝ մեծարելով հայ մարդուն և նրա կատարած աշխատանքը: Աշխատանքն անխզելիորեն կապված է մարդկային հասարակության զարգացման հետ։Աշխատանքի օգնությամբ են ստեղծվել մարդկության բոլոր բարիքները։ Եվ տարին մեկ անգամ առիթ է ընձեռնվում գնահատելուկատարած աշխատանքները, քանի որ աշխատանքը բացառապես հատուկ է մարդուն և վճռական դեր…

Read More
News/Նորություններ

Արյուն է եղել աշխարհում

Արյուն է եղել աշխարհում։— Եղել է եղեռն ու կռիվ։Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։Եղիշե Չարենց Ի՞նչ դժողք կարող է չափվել կամ համեմատվել հայ կոտորածների արնածովի հետ ։Սարսափում ենք ,երբ լսում ենք Մեծ Եղեռն բառը , քանի որ այն իր մեջ ընդգրկում է ոճրագործություն, չարագործություն ,սպանություն, կոտորած, արյունհեղություն, արցունք ու արյուն :Թուրքական իշխանությունների հրամանով ձերբակալվեցին և խոշտանգվեցին, բնաջնջվեցին ու դաժանաբար սպանվեցին միլիոն ու կես հայ ։Մեկ ու կես միլիոն մարդ զոհվեց միայն այն պատճառով, որ հայ էր։Միլիոն ու կես մարդ , յուրաքանչյուրը մի Նոր կյանքի սկիզբ, յուրաքանչյուրը մի Նոր…

Read More
Articles/Հոդվածներ Media/Մամուլ

Ապրիլի 18-ը Հուշարձանների պահպանության միջազգային օրն է

1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կարևորելով անցյալի հուշարձանների պահպանությունը, ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր:Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝մարդիկ այցելում են հուշարձաններ և տեսարժան վայրեր, կազմակերպում համաժողովներ , կատարում մաքրման աշխատանքներ ։ Այդպիսով հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Աբովյան քաղաքն էլ , կրելով Մեծ գրողի անունը , իր ուրույն տեղն ունի Հայաստան աշխարհում ,որպես գեղատեսիլ ու գողտրիկ անկյուն։Մեր հարազատ քաղաքին, չնայած երբեմն անվանում են երիտասարդ , սակայն այն ունի պատմական խորը արմատներ ՝…

Read More
News/Նորություններ

Աբովյանում կառուցապատում չի եղել, որովհետև քաղաքապետը կամ իրեն հովանավորող ուժերը թույլ չեն տվել. մարզպետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը -Պարոն Պետրոսյան, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, որից հետո նա հայտարարություն է տարածել, որ չի ընդունում մեղադրանքը և կարծում է, որ սա սխալմունք է: Որքան հայտնի է, դուք անձամբ եք տվյալներ տրամադրել իրավապահներին և եթե նա հիմա հերքում է, ի՞նչ զարգացումներ են հնարավոր: -Նախ ասեմ, որ ցանկացած քաղաքացու իրավունքն է չընդունելու իրեն առաջադրված մեղադրանքը, բայց նաև պետք է մատնանշեմ, որ եթե ծանոթացել եք ՀՔԾ-ի, Գլխավոր դատախազության հաղորդագրություններին, այնտեղ նաև նշված է, որ գլխավոր դատախազության կողմից իրականացված պատշաճ վերահսկողության ներքո Քննչական…

Read More
Media/Մամուլ News/Նորություններ

Սուրբ Սարգսի տոնին նվիրված օրհնության ծիսակատարություն

Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 8-ին , այդ օրը հիշատակվում է նաև նրա որդու` Մարտիրոսի և 14 զինվորների տոն:Հայ Առաքելական եկեղեցու կողմից այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները դիմում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:Սուրբ Սարգսի տոնի անբաժանալի մասն է աղի բլիթի արարողությունը: Աբովյանի թիվ…

Read More