News/Նորություններ

Ընտրությունների ելքը վճռելու է բացառապես մեկ գործոն` դա աբովյանցու քվեն է

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Գործող համայնքապետ Վահագն Գեւորգյանը հայտարարել էր, որ կրկին մասնակցելու է ընտրություններին: Օրերս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է իր թեկնածուին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը հրապարակեց ՔՊ-ի թեկնածուի անունը: – Պարոն Պետրոսյան, ո՞վ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: – ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Աբովյանի քաղաքապետի հերթական ընտրություններին առաջադրելու իր թեկնածուին: Այդ թեկնածուն Աբովյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի անդամ է, նախկինում տեղական ինքնակառավարման ոլորտում բավականին…

Read More
News/Նորություններ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԸ ՆՇԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ

Ապրիլի 27-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցավ քաղացու տոնին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էին Կոտայքի մարզի բոլոր համայնքները այդ թվում նաև Աբովյանը։Աբովյան համայնքից մասնակցեցին Երեխաների աջակցության կենտրոնը, Աբովյանի գեղարվեստի դպրոցը և պարային խմբեր։Միջոցառմանը ներկա էր Կոտայքի մարզպետն իր աշխատակազմով, տարբեր համայնքների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ http://abovyan.am

Read More
News/Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։  Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, հայկական ինքնությունը: Երկրի երեսից ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Ոչնչացվել են հայկական մշակույթի էության կրողները՝ նրա մտավորականությունն ու հոգևորականությունը: Դա հսկայական հարված էր ոչ միայն հայ ժողովրդին, նրա մշակույթին ու նրա մշակութաբանական տեսակին, այլ նաև…

Read More
Articles/Հոդվածներ

Ծառուկյանը կհանձնի՞ «բարձունքը». իշխող ուժը գրոհում է

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ,Մեկնաբան Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարել է Աբովյանի քաղաքապետի հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրությանը թեկնածու առաջադրելու որոշման մասին, որն ըստ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ կայացվել է վարչության ապրիլի 16-ի նիստում: Աբովյանի քաղաքապետի ընտրությանը մասնակցելու մասին ՔՊ որոշումը անկասկած ունի առանձնահատուկ քաղաքական բնույթ: Առանձնահատկությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի հանգամանքով: Աբովյանը դիտարկվել է նրա տնտեսա-քաղաքական տիրույթի «մայրաքաղաք», եւ ՀՀԿ իշխանության ամբողջ շրջանում այդ հանգամանքը չի դրվել կասկածի տակ: Քաղաքացիական պայմանագիրը փաստորեն գրոհում է ԲՀԿ նախագահի այդ «բարձունքը» եւ պետք է ենթադրել, որ այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով դրա խորհրդանշանակությունն ու…

Read More
News/Նորություններ

Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը

Այսօր Աբովյան համայնքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր: Համայնքի ղեկավարին ծանոթացրին բանկի մասնաճյուղի պայմաններին և առաջարկվող նոր ծառայություններին:Վահագն Գևորգյանը նախ ընդգծեց, որ նոր աշխատատեղեր ստեղծելը չափազանց կարևոր է համայնքի համար, ինչպես նաև հարակից համայնքի բնակիչները հնարավորություն կունենան բանկի ծառայությունից օգտվելու համար մայրաքաղաք չգնալ:Կոտայքի մարզպետն էլ ընդգծեց, որ կարևորում է բանկի էկո գործունեությունը:

Read More
Articles/Հոդվածներ

Հարցազրույց տաղանդաշատ գեղանկարիչ Սերգեյ Ռուբենյանի հետ

Շնորհաշատ նկարիչ Սերգեյ Ռուբենյանը ծնվել է Նախիջևանի Ջուլֆա քաղաքում, 70 ականներին բնակություն է հաստատել Աբովյան քաղաքում։ Ավարտել է Սարալանջի 6-րդ դպրոցը, այնուհետև՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Ուսումը շարունակել է գեղարվեստաթատերական ակադեմիայի գեղարվեստի բաժնում: Զուգահեռաբար՝ դեռևս մանուկ հասակից, հաճախել է Նիկոլայ Քոթանջյանի գեղարվեստի ստուդիան։ -Սերգեյ, ինչպե՞ս որոշեցիք նկարիչ դառնալ, ովքե՞ր էին քաջալերողները։ -Առաջինը՝ հայրս, հետո՝ մանկական պատկերասրահի տնօրեն, երջանկահիշատակ Ժաննա Ամիրխանյանը` Հենրիկ Իգիթյանի կինը, այնուհետև Նիկոլայ Քոթանջյանը՝ հանրահայտ Կանազի մշակութային տան ստուդիայի ղեկավարը մեծ դեր են ունեցել իմ հոգեբանական դաստիրակության և նկարչական հմտությունների ձեռքբերման գործում։ Մասնավորապես, Նիկոլայ Քոթանջյանը տիրապետում էր մոտ…

Read More
News/Նորություններ

Տոնական հեծանվաշքերթներ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում կարևորվեց և խրախուսվեց նաև առողջ ապրելակերպը. Երևանում մեկնարկեց գարնանային հեծանվային սեզոնը, իսկ Աբովյանում տեղի ունեցավ տոնական հեծանվաշքերթ: Քաղաքային հեծանվային զբոսանքով Երևանի կենտրոնում մեկնարկեց գարնանային հեծանվային սեզոնը: Այնուհետև, ըստ ցանկության, հեծանվորդները ուղևորվեցին դեպի Զվարթնոց տաճար: Նախաձեռնությունը Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայինն էր: Հեծանվորդների անվտանգության ապահովման  կարևորագույն պարագան սաղավարտն էր:  Իսկ Աբովյանում քաղաքի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական հեծանվաշքերթ, որը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին։ Տոնական հեծանվաշքերթին մասնակցելու համար այս միջոցառմանը ևս պարտադիր էր կրել սաղավարտ և սպորտային հագուստ: Հեծանիվ չունենալը խնդիր չէր.  Աբովյանի «Cycling Development Association» ՀԿ-ին  նախապես…

Read More
Articles/Հոդվածներ

Աբովյանի «Լոսանջէլեսյան ավագանու» ցնծալից երեկոն

Մարտի 29-ին Բըրբանք քաղաքի «Արբատ» հանդիսասրահում համախմբվել էին 70-ականներին մեր քաղաքի զարկերակի մաս կազմող նախկին աբովյանցիները:Խորհրդային տարիների ժամանակի երիտասարդությունը, որը չվախեցավ երկու հուժկու քայլերթ կազմակերպել, ոտքով հասնելով Աբովյանից մինչեւ Երեւան-Կենտկոմ՝ ներկայիս ԱԺ շենք, պահանջելով արդարություն ու արժանապատվություն, հավաքույթ էր կազմակերպել` իրար տեսնելու, մեկը մյուսի ներկայությունը վայլելու, երգի ու պարի միջոցով վկայակոչելու իր անքակտելի կապը հարազատ քաղաքի հետ: Ժամանակի «դուխով» տղերքը իրենց չքնաղ տիկնանց հետ վայելում էին վաստակած հանգիստը: Հանդիսությունը վարում էին Զարիկ Եսայանը՝ հայտնի «Դարանի» թիմի վաստակաշատ ֆուտբոլիստ, և Սոկրատ Մարտինյանը՝ շնորհաշատ երգիչն իր «Աբովյան» նվագախմբով․ Սոլո կիթառ՝ Արմեն ԿարապետյանԲաս…

Read More